Արեւելյան մարտարվեստների վարպետը Թրամփի ամուր ձեռքսեղմման դեմ հնարք Է ցուցադրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՋիու-ջիստուի գծով սեւ գոտու մրցանակակիրը պատմել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ամուր ձեռքսեղմման դեմ հատուկ հնարքի մասին: Տեսահոլովակը հրապարակված Է Relson Gracie Jiu-Jitsu Academy-ի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տեսագրության մեջ արեւելյան մարտարվեստների վարպետը ցուցադրում Է «Սագի պարանոց» հնարքը, որը, նրա խոսքով՝ հարկ Է գործադրել Թրամփի հետ ձեռքսեղմման ժամանակ: «Ես ոչ մեկին կոչ չեմ անում դա անել նախագահի հետ»,- նշում Է նա տեսահոլովակի սկզբում:
Ամուր ձեռքսեղմումը, որի ժամանակ երիտասարդության տարիներին բեյսբոլ խաղացած եւ զինվորական ակադեմիան ավարտած Թրամփը մարդուն ձգում Է դեպի իրեն, բազմաթիվ կատակների եւ ծաղրանմանումների առիթ Է դարձել: Միացյալ Նահանգների նախագահի ձեռքերի ուժն իրենց վրա զգացել են այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, Ճապոնիայի կառավարության ղեկավար Սինձո Աբեն եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



