ԱՄՆ-ի Սենատը Սթիվեն Մնուչինին հաստատեց ֆինանսների նախարարի պաշտոնում
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Սենատը փետրվարի 13-ի երեկոյան Սթիվեն Մնուչինին հաստատել Է ֆինանսների նախարարի պաշտոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Քվեարկության ընթացքում Մնուչինի թեկնածությունը հավաքել Է 53 ձայն, դեմ Է արտահայտվել 47 սենատոր:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ֆիննախի նոր ղեկավարին անվանել Է ֆինանսական լեգենդ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի քաղաքացիներին հավաստիացրել Է, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկիրը խնդիրներ չի ունենա: Նա Մնուչինին այդպես Է բնութագրել նրա երդմնատվության արարողությանը, որը փետրվարի 13-ին կայացել Է Սպիտակ տանը:
«Ամերիկացիները պետք Է գիտակցեն, որ Սթիվենի գալով մեր երկրի ֆիանսական համակարգն իրոք հայտնվել Է հուսալի ձեռքերում»,- ասել Է Թրամփը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
4
Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



