ԱՄՆ-ի Սենատը Սթիվեն Մնուչինին հաստատեց ֆինանսների նախարարի պաշտոնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Սենատը փետրվարի 13-ի երեկոյան Սթիվեն Մնուչինին հաստատել Է ֆինանսների նախարարի պաշտոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Քվեարկության ընթացքում Մնուչինի թեկնածությունը հավաքել Է 53 ձայն, դեմ Է արտահայտվել 47 սենատոր:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ֆիննախի նոր ղեկավարին անվանել Է ֆինանսական լեգենդ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի քաղաքացիներին հավաստիացրել Է, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկիրը խնդիրներ չի ունենա: Նա Մնուչինին այդպես Է բնութագրել նրա երդմնատվության արարողությանը, որը փետրվարի 13-ին կայացել Է Սպիտակ տանը:
«Ամերիկացիները պետք Է գիտակցեն, որ Սթիվենի գալով մեր երկրի ֆիանսական համակարգն իրոք հայտնվել Է հուսալի ձեռքերում»,- ասել Է Թրամփը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



