Տասնյակ հազարավոր մարդիկ են կրկին դուրս եկել բողոքելու Ռումինիայի կառավարության դեմ
INTERNATIONAL NEWSՌումինիայում տասնյակ հազարավոր մարդիկ են կրկին դուրս եկել կառավարության դեմ բողոքի ակցիայի, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Փետրվարի 12-ին երկրի մայրաքաղաք Բուխարեստում՝ կառավարության շենքի առջեւ, հավաքվել Էր 50 հազար մարդ: Ժամը 21:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին) նրանք միաժամանակ իրենց գլխավերեւում բարձրացրել են կարմիր, դեղին եւ կապույտ գույների թղթեր՝ այդ կերպ ձեւավորելով ռումինական դրոշը:
Երկրի մյուս քաղաքներում, ինչպես նաեւ արտասահմանում բողոքի են դուրս եկել եւս տասնյակ հազարավորներ մարդիկ:
Ավելի վաղ Ռումինիայի կառավարությունը հրաժարվել Է այն ուղղումներից, որոնք կարող Էին հանգեցնել բանտերից կառավարող կուսակցության՝ կոռուպցիոն գործերով դատապարտված կողմնակիցների ազատ արձակմանը: Սակայն բողոքները չեն դադարում:
Հուզումների այս ալիքն ամենազանգվածայինն Է 1989 թվականի դեկտեմբերից ի վեր, երբ տապալվեց կոմկուսակցության իշխանությունը՝ Նիկոլաե Չաուշեսկուի գլխավորությամբ:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



