Տասնյակ հազարավոր մարդիկ են կրկին դուրս եկել բողոքելու Ռումինիայի կառավարության դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌումինիայում տասնյակ հազարավոր մարդիկ են կրկին դուրս եկել կառավարության դեմ բողոքի ակցիայի, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Փետրվարի 12-ին երկրի մայրաքաղաք Բուխարեստում՝ կառավարության շենքի առջեւ, հավաքվել Էր 50 հազար մարդ: Ժամը 21:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին) նրանք միաժամանակ իրենց գլխավերեւում բարձրացրել են կարմիր, դեղին եւ կապույտ գույների թղթեր՝ այդ կերպ ձեւավորելով ռումինական դրոշը:
Երկրի մյուս քաղաքներում, ինչպես նաեւ արտասահմանում բողոքի են դուրս եկել եւս տասնյակ հազարավորներ մարդիկ:
Ավելի վաղ Ռումինիայի կառավարությունը հրաժարվել Է այն ուղղումներից, որոնք կարող Էին հանգեցնել բանտերից կառավարող կուսակցության՝ կոռուպցիոն գործերով դատապարտված կողմնակիցների ազատ արձակմանը: Սակայն բողոքները չեն դադարում:
Հուզումների այս ալիքն ամենազանգվածայինն Է 1989 թվականի դեկտեմբերից ի վեր, երբ տապալվեց կոմկուսակցության իշխանությունը՝ Նիկոլաե Չաուշեսկուի գլխավորությամբ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



