Yerevan, 23.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


3 բան, որ երեխան իմանում է դեռևս մոր արգանդում գտնվելիս

PHOTO

Պարզվում է՝ երեխաները որոշ բաների հանդեպ ճանաչողություն են ձևավորում դեռևս մոր արգանդում գտնվելիս: BlogNews-ը ձեզ է ներկայացնում 3 բան, որ երեխան իմանում է դեռևս մոր արգանդում:

1. Համային զգացողություններ

Արդյոք հնարավո՞ր է ինչ-որ ուտեստի համ սիրել մինչև լույս աշխարհ գալը: Այս հարցը հետաքրքրել է Բելֆաստի Թագավորական համալսարանի դասախոս Փիթեր Հեփփերին:

Իր կոլեգաների հետ նա մի հետազոտություն իրականացրեց, որի շրջանակներում հետազոտվել են 33 երեխաներ: Այդ երեխաների մայրերը բաժանված էին երկու խմբի. մի մասը հղիության վերջին ամիսներին հաճախ էր սխտոր ուտում, մյուս մասը՝ ընդհանրապես չէր ուտում: Ի դեպ՝ սխտորի ընտրությունը պատահական չէր: Բանն այն է, որ սխտորի հյութը այն օգտագործելուց հետո մի քանի ժամ պահպանվում է օրգանիզմում: Իսկ երեխան կարող է զգալ համը՝ կուլ տալով ամնիոտիկ հեղուկ: Սա, որպես կանոն, տեղի է ունենում ձևավորման 10-րդ շաբաթվանից սկսած: Բացի այդ՝ համային զգացողությունը փոխանցվում է արյան միջոցով մորից երեխային՝ շրջանցելով մարսողական համակարգը:

Պարզվում է՝ այն երեխաները, ում մայրերը հղիության ընթացքում հաճախ էին սխտորով ուտեստներ ուտում, հաճույքով սխտորային ուտեստներ էին ուտում անգամ արդեն 8-9 տարեկանում:

Երեխայի համային ճաշակի ձևավորման վրա ազդում են նաև ոչ այդքան սուր համ ունեցող ուտելիքները, օրինակ՝ գազարը: Մեկ այլ հետազոտության արդյունքում պարզվեց, որ այն երեխաները, որոնց մայրերը հղիության վերջին ամիսներին գազարի հյութ էին օգտագործում, ծնվելուց հետո մեծ հաճույքով էին գազարի հյութ խմում, քան նրանք, ում մայրերը բացառապես ջուր էին ըմպել:

«Երբ երեխային կրծքին մոտ են բերում, նա զգում է այն համը, որը զգացել է հղիություն վերջին 30 շաբաթների ընթացքում,- ասում է Հեփփերը,- և եթե նա նույն համը չզգա, կարող են խնդիրներ առաջանալ»: Այսպես է աշխատում ծնողին ճանաչելու մեխանիզմը:

Ձայներ լսել

Ֆինն գիտնականների կոլեկտիվը մի հետազոտություն իրականացրեց, որի շրջանակներում հղի կանանց մի խումբը հղիության վերջին ամիսներին ամեն օր լսում էր Twinkle, Twinkle, Little Star օրորոցայինը, իսկ մյուսը՝ ոչ:

Հելսինկիի համալսարանի դասախոս Միննա Հուոտիլայնենը, որը ղեկավարում էր հետազոտության ընթացքը, ասում է. «էքսպերիմենտի ընթացքում երեխաները քնած էին։ Որպեսզի որոշեինք երեխայի ռեակցիան, մենք օգտագործում էինք էնցեֆալոգրամմա, այսինքն՝ գրանցում էինք անընդհատ ազդանշաններ, որոնք գալիս էին ուղեղի տարբեր հատվածներից»:

Այն երեխաների ուղեղը, որոնց մայրերը հղիության ընթացքում լսել էին երաժշտությունը, ավելի ակտիվ ազդանշաններ էին ուղարկում: Ավելին՝ այս երեխաները արձագանքում էին, երբ երաժշտությունը սխալներով կամ շեղումներով էր լինում, մինչդեռ այն երեխաները, ում մայրերը չէին լսել այս երաժշտությունը, դրան չէին արձագանքում: Այստեղից եզրակացություն. երեխաները սովորել և մտապահել էին երաժշտությունը դեռևս մոր արգանդում գտնվելիս:

Ճանաչել խոսքը

Նյույորքյան համալսարանի հոգեբան Ատենա Վուլումանոսը համեմատել է երեխաների արձագանքը մարդկային խոսքին և այլ ձայներին:

Ավելին՝ նորածինները ճանաչում են մայրենի լեզուն և մեծ հաճույքով լսում են այն: «Անգլախոս ընտանիքների երեխաները ավելի ակտիվորեն էին ծծում ծծակը, երբ հնչում էր անգլերեն խոսք, միչդեռ ֆրանկոֆոն ընտանիքների երեխաները ակտիվորեն էին արձագանքում ֆրանսերեն լեզվին»,- ասում է Վուլումանոսը:

Բացի այդ՝ պարզվեց, որ երեխաները մայրենի լեզուն ճանաչում են ոչ միայն մոր շուրթերից, այլև երբ անծանոթներն են խոսում:

School purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance Global