Պուտինը վավերացրել է «Թուրքական հոսքի» մասին համաձայնագիրը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք՝ «Թուրքական հոսք» գազատարի շինարարության վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Թուրքական հոսք» նախագծի մասին միջկառավարական համաձայնագիրը Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են 2016-ի հոկտեմբերին։ Փաստաթուղթը ենթադրում է Սեւ ծովի հատակով գազատարի երկու ճյուղերի շինարարություն՝ յուրաքանչյուրը 15․75 մլրդ խորանարդ մետր հզորությամբ։
Մի ճյուղը նախատեսված է թուրքական շուկա գազի մատակարարումների համար, իսկ մյուսը՝ եվրոպական երկրներ գազի տարանցման։ Երկրորդ ճյուղի շինարարությունը կախված կլինի ռուսական գազի հարցում Եվրոպայի շահագրգռվածությունից։ Մատակարարումները ռուսական բյուջեին կապահովեն տարեկան 750 մլն դոլար եկամուտ՝ գազատարի միայն առաջին ճյուղից։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



