Պուտինը վավերացրել է «Թուրքական հոսքի» մասին համաձայնագիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք՝ «Թուրքական հոսք» գազատարի շինարարության վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Թուրքական հոսք» նախագծի մասին միջկառավարական համաձայնագիրը Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են 2016-ի հոկտեմբերին։ Փաստաթուղթը ենթադրում է Սեւ ծովի հատակով գազատարի երկու ճյուղերի շինարարություն՝ յուրաքանչյուրը 15․75 մլրդ խորանարդ մետր հզորությամբ։
Մի ճյուղը նախատեսված է թուրքական շուկա գազի մատակարարումների համար, իսկ մյուսը՝ եվրոպական երկրներ գազի տարանցման։ Երկրորդ ճյուղի շինարարությունը կախված կլինի ռուսական գազի հարցում Եվրոպայի շահագրգռվածությունից։ Մատակարարումները ռուսական բյուջեին կապահովեն տարեկան 750 մլն դոլար եկամուտ՝ գազատարի միայն առաջին ճյուղից։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



