Yerevan, 23.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


10 կարծրատիպեր չինացիների մասին, որոնք չեն համապատասխանում իրականությանը

PHOTO

Ճանապարհորդ, քունգ ֆուի մարզիչ Մարիա Պիպենկոն որոշել է կոտրել բոլոր այն կարծրատիպերը և կլիշե մտքերը, որոնք մեզ մոտ առաջանում են Չինաստան անվանումը լսելիս:

  • Մենք կարծում ենք, որ չինացիները չունեն պատշաճ վարվելաձև և այնքան էլ քաղաքավարի չեն: Սակայն լավ դաստիարակված չինացին, համոզված եղեք, իր քաղաքավարությամբ և պահվածքով մի քանի անգամ գերազանցում է արևմուտքի ժողովուրդներին: Թաշկինակով քիթն անվայել մաքրելը կամ ընկերոջը թույլ տալ, որ քո փոխարեն վճարի, կոպիտ արարքներ են, սակայն քաղաքավարի չինացին այսպիսի բաների մասին երբեք չի էլ մտածի: Նրանք յուրաքանչյուր դեպքում փորձում են առաջինը դիմացինի մասին մտածել:
  • Դաժան չինացիները կատուներ և շներ են ուտում: Իսկ տեսնես ինչու՞ ենք մենք խոզեր և կովեր ուտելը ավելի լավ համարում: Չինացի ուսանողները հաճախ են ասում. «Ինչու՞ ուտել շներին, չէ՞ որ նրանք մեր ընկերներն են»: Այո՛, Չինաստանում երբեմն ուտում են կատուներին, սակայն դա անող մարդկանց քանակը չափազանց քիչ է:

  • Չինացիներին իրարից տարբերելը հնարավոր չէ: Իհարկե հնարավոր է: Մալայզիական և սինգապուրյան չինացիներին շատ հեշտ է տարբերելը, ինչպես նաև երկրի հարավային և հյուսիսային մասերում բնակվողներին: Ուղղակի հարկավոր է հարմարվել շրջապատիդ, և որոշ ժամանակ անց կսկսեք զգալ նրանց տարբերությունները:
  • Բոլոր չինացիները կարճահասակ են: Նրանց կարճահասակությունը կապված է սննդակարգի հետ, սակայն վերջին 20 տարիների ընթացքում նրանց կենսակերպն ու առողջությունը բարելավվել է՝ այդպիսով նպաստելով հասակի աճին:

  • Չինական ապրանքները վատ որակ ունեն: Իհարկե, չինական անորակ շատ ապրանքներ բանի պետք չեն, սակայն հանրահայտ բրենդներից շատերի պիտակներին էլ նայելիս գրված կտեսնեք Made in China։ Որակը կախված է նրանից, թե որ կազմակերպությունից եք գնում կամ պատվիրում ապրանքը:
  • Չինաստանն էժան երկիր է: Գնային հսկայական անդունդ կա մեծ քաղաքների և մարզերի միջև: Կենտրոնական Չինաստանում կարող եք մեծ բնակարան վարձել $200-ով, սակայն կդժվարանաք անգամ փոքրը գտնել Շանհայում՝ $500-ով: Միակ բանը, որն այստեղ ավելի էժան է, քան արևմուտքում, սնունդն է:
  • Չինացիները միայն բրինձ են ուտում: Չինական խոհանոցն ամենաբազմազանն է ողջ աշխարհում՝ սկսած բանջարեղենների տեսակներից մինչև համեմունքները: Կախված տարածաշրջանից և եղանակից՝ չինական խոհանոցը հսկայական բազմազանություն է առաջարկում:

  • Դաժան պատժամիջոցներ՝ թմրանյութերի կիրառման համար: Շատ օտարերկրացիներ վրդովված են սրանից, սակայն այս ցուցակում սա միակն է, որ համապատասխանում է իրականությանը: Թմրանյութերի կիրառման համար գործածվող պատիժները սկսվում են երկար ազատազրկումներից մինչև անգամ մահապատիժ: Սակայն եկեք համաձայնենք, որ դա ոչ թե քմահաճույք է, այլ անհրաժեշտություն: 20-րդ դարի սկզբին Չինաստանի բնակչության մեծ մասը կախվածություն ուներ ափիոնից, և այժմ զարմանալի չէ, որ չինական կառավարությունն ամեն ինչ անում է դա կանխելու համար:
  • Բոլոր չինացիները քունգ ֆուի վարպետներ են: Ճիշտ է, և բոլոր ամերիկացիներն էլ սիրում են համբուրգեր: Քունգ ֆուն չինական մշակույթի անպառակտելի մասն է կազմում: Չկա այնպիսի ֆիլմ կամ հեռուստաշոու, որի մեջ ի ցույց չդրվի այս մարտարվեստը: Մեր օրերում հմուտների քանակը Չինաստանում իրականում այնքան էլ մեծ չէ:

  • Մի ընտանիք՝ մի երեխա: Ես երբեք չէի հարցնում իմ չինացի ընկերներին՝ ունե՞ն նրանք քույր կամ եղբայր, թե՞ ոչ, մինչև որ չպարզեցի, որ ունեն, այն էլ՝ մի քանիսը: Մեկ երեխայի կանոնը մեծ քաղաքների համար է: Մարզերում ծնողներն ուղղակի վճարում են յուրաքանչյուր երեխայի ծնունդից հետո, և կապ չունի, թե վերջինս գրանցված է, թե ոչ: Ի դեպ՝ 2016 թ. հունվարի 1-ից սկսված՝ յուրաքանչյուր չինացի արդեն իրավունք ունի երկու երեխա ունենալու:
School purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance Global