Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը կարողանում է պահպանել հիմնական կորիզն ու աշխատանքային բարձր տրամադրությունը

SOCIETY
 Արցախի Հանրապետության  Մարտակերտ քաղաքի Վլադիմիր  Բալայանի  անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը 2017 թվականի փետրվարի դրությամբ ունի 580 աշակերտ:  Ինչպես «Արմենպրես»-ին պատմեց Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Լիդիա Պետրոսյանը, նախորդ տարվա  նույն ժամանակահատվածում   դպրոցն ունեցել է 625 աշակերտ: Ըստ տնօրենի՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքով թեեւ դպրոցական կյանքը մի քանի օր խաթարվել է, արկի պայթյունի ալիքից փշրվել են շենքի ապակիները, սակայն մի քանի օր ան ց այն կրկին վերադարձել է իր լիարյուն կյանքին: «Ապրիլյան պատերազմի օրերին մենք մեր տեղից չենք շարժվել, ավելին, ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը, կոլեկտիվով  տոնը նշել ենք դպրոցում, կոնյակ  բացել, մեր հաղթանակի կենացը խմել, միմյանց շնորհավորել: Ջարդված ապակիների փոխարեն նորերն ենք տեղադրել եւ վերսկսել դպրոցական  պարապմունքները: Ունեինք նույնիսկ շրջանավարտ  աշակերտներ, ովքեր պատերազմական օրերին իրենց ընտանիքներով հեռացել էին Ռուսաստան, սակայն որոշեցին Վերջին զանգի օրերին վերադառնալ հայրենիք եւ միանալ իրենց համադասարանցիներին»,- նշեց դպրոցի տնօրենը: Նախորդ տարվա շրջանավարտների մոտ 80 տոկոսը շարունակել են իրենց ուսումը Արցախի կամ Հայաստանի բուհերում, միջնակարգ մասնագիտական հաստատություններում: Տղաներից շատերն ընտրել են ռազմական թեքումով ուսումնական հաստատությունները: Նախորդ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում դպրոցի բարձր դասարանների աշակերտները բանակին օգնել են ինժեներական աշխատանքներում: «Նույնիսկ մեր բարձր դասարանների կամ ավարտական դասարանների աղջիկները ցանկանում են Հայոց բանակում ծառայել որպես նշանառուներ: Բոլորի մոտ բարձր է հայրե նասիրական ոգին: Մենք մեր հողին ամուր կառչած մարդիկ ենք՝ մեծից փոքր, եւ բոլորս մեկ մարդու նման ուզում ենք պաշտպանել ու կառուցել մեր երկիրը եւ աշխարհի որեւէ այլ երկրում բախտ չորոնել: Մեր աշակերտներն աչքի են ընկնում ուսման բարձր առաջադիմությամբ: Հիմա  սկսվել է առարկայական օլիմպիադայի շրջանային փուլը, որին ակտիվորեն  են մասնակցում  նրանք: Մեր բոլոր  ուսուցիչներն  ունեն  մասնագիտական  բարձրագույն  կրթություն, երկուսն արժանացել են Վաստակավոր ուսուցչի կոչման: Ապրիլյան պատերազմի հետեւանքով մեզ մոտ 3 դասարան կրճատվեց, սակա յն  կարողանում ենք պահպանել մեր հիմնական կորիզն ու աշխատանքային բարձր տրամադրությունը: Այս տարի ընդունել ենք 60 առաջին դասարանցի եւ կճանապարհենք 46 շրջանավարտների՝ նախորդ ուստարվա  63-ի դիմաց: Միակ դժվարությունը, որ ծառացած է մեր առջև, դպրոցական շենքի անբարեկարգ վիճակն  է: Հանրապետության ու շրջանի ղեկավարները քաջատեղյակ են հիմնախնդրին, պարզապես դպրոցի հիմնանորոգման համար մեծ գումարներ են հարկավոր: Դասասենյակներն այժմ ջեռուցվում են հեղուկ վառելքիով, սակայն բավարար սենյակային ջերմաստիճան ապահովելը դժվար է նման անբարեկարգ շենքա յին պայմաններում: Այդուհանդերձ, դպրոցական պարապմունքներն ընթանում են սովորական հունով, առանց ընդհատումների կամ դասաժամերի սահմանված չափի կրճատման»,-ասաց  Լիդիա Պետրոսյանը: Ինը տասնամյակն արդեն բոլորած հաստատությունը, ինչպես հավաստեց տնօրենը, մինչեւ Արցախյան պատերզմի սկիզբը ունեցել է 1600 աշակերտ եւ 160 ուսուցիչ:
 Պատերազմի տարիներին եւ Մարտակերտի ազատագրումից հետո դպրոցի վերակազմակերպման առաջին մասնակիցներից եղել է Լիդիա Պետրոսյանը, ով այդ ժամանակ ստանձնել է դպրոցի տնօրենի պարտականությունները եւ այդ պաշտոնում աշխատում է արդեն 23 տարի: «Դպրոցի շենքը լրիվ ավերված էր, մնացել էին միայն արտաքին պատերը: 1994 թվականի սեպտեմբերին մենք ծրագրել էինք դպրոց ընդունել 300 աշակերտի, բայց կարողացանք ընդունել 204-ին: Աշխատանքային տարին սկսեցինք 28 մանկավարժով: Այսօր արդեն մենք տարեկան մինչեւ 60-65 առաջին դասարանցի ենք ընդունում, ճիշտ այդքան շրջանավարտների է լ կյանք ենք ճանապարհում: Ի հեճուկս թշնամիների սպառնալիքների՝ մենք շարունակում ենք ապրել, պայքարել ու հայրենիք կերտել: Եթե նրանց արկերը մեզ չեն վախեցրել, նրանց խոսքերը բոլորովին չեն վախեցնի»,-ասաց դպրոցի տնօրենը:
Լիդիա Պետրոսյանը ծնվել է Բաքվում, սակայն ութ ամսական հասակում ծնողների հետ տեղափոխվել է Արցախ: Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի բաժինը: 1976 թվականից մաթեմատիկա է դասավանդել Մարտակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցում, աշխատել նաեւ նույն դպրոցի կազմակերպիչ:Այս  տարի Լիդիա Պետրոսյանը բոլորում  է իր մանկավարժական  աշխատանքի 41-րդ տարին:
 
 
Խոսրով Խլղաթյան
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League