Բակո Սահակյանը հանդիպել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատասխանատուների հետ
POLITICSԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատասխանատուների հետ՝ գերատեսչության ղեկավար Կոմիտաս Կարապետյանի գլխավորությամբ:
Քննարկվել են 2016 թվականին կառույցի կողմից կատարված աշխատանքներին եւ 2017 թվականի անելիքներին առնչվող հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել կառույցի եւ մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ:
Նախագահ Սահակյանն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել գերատեսչության 2016 թվականի գործունեությունը եւ համապատասխան հանձնարարականներ տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



