Բակո Սահակյանը հանդիպել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատասխանատուների հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատասխանատուների հետ՝ գերատեսչության ղեկավար Կոմիտաս Կարապետյանի գլխավորությամբ:
Քննարկվել են 2016 թվականին կառույցի կողմից կատարված աշխատանքներին եւ 2017 թվականի անելիքներին առնչվող հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել կառույցի եւ մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ:
Նախագահ Սահակյանն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել գերատեսչության 2016 թվականի գործունեությունը եւ համապատասխան հանձնարարականներ տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



