Yerevan, 17.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Սուպեր մաման» շարունակություն կունենա. Հայկ Մարությանը՝ ֆիլմի նկարահանումների մասին և ոչ միայն

LIFE

Exclusive

Past.am-ի զրուցակիցը դերասան, սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր, հասարակական ակտիվիստ Հայկ Մարությանն է:

- «Ազիզյանները» սիթքոմից սկսենք: Իհարկե, այն ոչ բոլորին է հասանելի, բայց մեծ արձագանք է ստացել հեռուստադիտողի շրջանում: Ի՞նչ փուլում են նկարահանումները և արդյո՞ք հեռուստադիտողը հնարավորություն կունենա՞ այն երբևիցե դիտելու: 

- Մենք հենց սկզբից հայտարարել ենք, որ հեռուստադիտողը սիթքոմը դիտելու հնարավորություն անպայման ունենալու է: Մենք արտադրող ընկերություն ենք, որն իր արտադրանքը վաճառում է «Պանարմենիա» ՓԲԸ-ին, հետո արդեն ընկերությունը որոշում է կայացնում, թե ինչպես, ինչ կարգավիճակով կամ որ ալիքներով այն հեռարձակի: Այս պահին որոշումն այնպիսին է, որ այն հեռարձակվի միայն Ucom ցանցով, բայց այս տարվա մեջ հեռարձակում լինելու է նաև հեռուստատեսությամբ, ամենայն հավանականությամբ՝ «Արմենիա» TV-ով: 

- Խոսակցություններ կան նոր ֆիլմի մասին: Ինչքանո՞վ են դրանք համապատասխանում իրականությանը և ե՞րբ հնարավորություն կունենանք դիտելու այն:

- Նկարահանումները պատրաստման փուլում են: Խոսքը բոլորի կողմից սիրված «Սուպեր մամայի» մասին է, կարելի ասել, դրա շարունակությունն ենք ցանկանում նկարահանել: Չնայած՝ շարունակություն բառն այնքան էլ տեղին չէ, որովհետև այս անգամ իրավիճակը լրիվ այլ է լինելու::

- Դերասանական կազմում փոփոխություններ կա՞ն:

- Հիմնական 4-5 դերասանները նույնն են, բայց քանի որ իրադարձությունների զարգացման միջավայրը տարբեր է, բազմաթիվ ուրիշ դերասաններ են ավելանալու:

- Այս տարի հնարավորություն կունենա՞նք ֆիլմը դիտելու:

- Մենք էլ ենք շատ ցանկանում այս տարի ֆիլմի նկարահանումն ավարտին հասցնել և ամեն ինչ անում ենք այդ ուղղությամբ: Սցենարը գրեթե պատրաստ է, անկեղծ ասած՝ այն մեզ շատ է դուր գալիս: Ոգևորությունը շատ մեծ է, և մենք անհամբերությամբ սպասում ենք, թե երբ ենք այն կինոդիտողներիի դատին հանձնելու: 

- Եվ վերջում, կուզենայի Ձեր կարծիքն իմանալ հայաստանյան ժամանակակից կինեմատոգրաֆիայի մասին: Բազմաթիվ նոր ֆիլմեր են ստեղծվում՝ հիմնականում հումորային ժանրում, ի՞նչ կարծիքի եք դրանց որակական հատկանիշների մասին, ըստ Ձեզ՝ դրանք մնայու՞ն են:

- Կարծում եմ՝ դա միայն ժամանակը ցույց կտա: Ես այս պահին կարող եմ խոսել միայն փաստերի մասին, իսկ դրանք վկայում են, որ կինոկատակերգություններն այսօր ավելի մեծ «կասսա» են ունենում, քան մնացած ժանրերի ֆիլմերը: 

 Բայց դրանց մեջ շատ քչերն են, որոնք իրոք հավաքում են բավականաչափ հանդիսատես: Դե, հանդիսատեսը հենց այնպես չի գալիս, պետք է ֆիլմը լավը լինի, որ գա: Գովազդից ելնելով կարող է 10-20 հազար հոգի գալ, իսկ մնացած հազարները գալիս են՝ այդ 10-20 հազարի կարծիքը լսելով: Ինձ համար 100 հազար և ավելի հանդիսատես ունեցող ֆիլմը նոր կարող է հաջողված համարվել:

- Իսկ դերասանների, կոնկրետ անհատների դերը որքանո՞վ է կարևոր հանդիսատեսին գրավելու հարցում:

Image may contain: 1 person, closeup and indoor

- Ես ֆիլմը համարում եմ մի ամբողջական մարմին և ընդհանրապես չեմ ուզում առանձնացնել ո՛չ դերասանին, ո՛չ սցենարիստին, ո՛չ էլ ուրիշ մեկին: Պետք է ամբողջ մարմինը լավը լինի: Չի կարող դեմքը սիրուն լինել, իսկ փորը՝ մեծ: Չի կարող ֆիլմը լավը լինել, երբ սցենարն անհաջող է, իսկ դերասանը չի կարող լավ խաղալ, երբ ֆիլմն անհետաքրքիր է: Որպեսզի հանդիսատեսն ասի՝ «վա՜յ, ինչ լավ ֆիլմ էր» և դրանով ամեն ինչ եզրափակվի, պետք է բոլոր բաղադրիչները լինեն լավ, պատշաճ որակի:  

Հարցազրույցը՝ Մարիամ Նալբանդյանի

 
 
 
 
 
Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System