Վրացի գործարարը Հայաստանում McDonald's ցանցի ռեստորաններ բացելու լիցենզիա է ստացել. «168 ժամ»
ECONOMICS«168 ժամ» թերթը գրում է. «Վրացի գործարար, «Կոկա-Կոլա Բոթլերս Ջորջիա» ընկերության ղեկավար Թեմուր Չկոնիան հայտարարել է, որ ստացել է Հայաստանում արագ սննդի McDonald's ցանցի ռեստորաններ բացելու լիցենզիա։
Չկոնիայի խոսքով՝ փետրվարի 7-ին McDonald's Georgia–ի պատվիրակությունը, որը հանդիսանում է ամերիկյան McDonald's ցանցի գործընկերը, այց կկատարի Հայաստան, որի ընթացքում կքննարկվեն իրավական հարցեր։ «Տեղ կընտրվի ռեստորանի շինարարության համար։ Սկզբնական փուլում նախատեսվում է Հայաստանում բացել 3-4 ռեստորան, որոնցից առաջինը կբացվի Երևանում 2017թ.»։ Օբյեկտի շինարարությունը 2.5-3 մլն եվրո է։ Թեմուր Չկոնիան իր առաջին McDonald's–ը բացել Է Թբիլիսիում 90-ական թվականներին»:
Առավել մանրամասն՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



