Վրացի գործարարը Հայաստանում McDonald's ցանցի ռեստորաններ բացելու լիցենզիա է ստացել. «168 ժամ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«168 ժամ» թերթը գրում է. «Վրացի գործարար, «Կոկա-Կոլա Բոթլերս Ջորջիա» ընկերության ղեկավար Թեմուր Չկոնիան հայտարարել է, որ ստացել է Հայաստանում արագ սննդի McDonald's ցանցի ռեստորաններ բացելու լիցենզիա։
Չկոնիայի խոսքով՝ փետրվարի 7-ին McDonald's Georgia–ի պատվիրակությունը, որը հանդիսանում է ամերիկյան McDonald's ցանցի գործընկերը, այց կկատարի Հայաստան, որի ընթացքում կքննարկվեն իրավական հարցեր։ «Տեղ կընտրվի ռեստորանի շինարարության համար։ Սկզբնական փուլում նախատեսվում է Հայաստանում բացել 3-4 ռեստորան, որոնցից առաջինը կբացվի Երևանում 2017թ.»։ Օբյեկտի շինարարությունը 2.5-3 մլն եվրո է։ Թեմուր Չկոնիան իր առաջին McDonald's–ը բացել Է Թբիլիսիում 90-ական թվականներին»:
Առավել մանրամասն՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



