ԱԺ ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելը հակասում է սահմանադրական նորմերին. Զուրաբյան
POLITICSՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԱԺ քառօրյա նստաշրջանի մեկնարկին կարծիք հայտնեց, որ ԱԺ ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելը հակասում է սահմանադրական նորմերին: Այս մասին հայտնում է Past.am-ը:
Զուրաբյանի խոսքով՝ ընտրությունները չէին կարող այդքան շուտ նշանակվել: «Գագիկ Ջհանգիրյանը պատրաստել է մի դիմում Սահմանադրական դատարանին, որպեսզի չեղյալ համարվի ԱԺ ընտրությունների օրը՝ ապրիլի 2-ին անցկացնելու հրամանագիրը: Դրա համար անհրաժեշտ է 27 ստորագրություն»,- հայտնեց պատգամավորը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանի համար դա սկզբունքային հարց չէ, քաղաքական ուժերի համաձայնության դեպքում պատրաստ են օրը վերանայել: Ըստ Սահակյանի՝ մնացածը պատգամավորների սահմանադրական իրավունքների շրջանակներում է:
Լևոն Փանոսյան
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



