ԱԺ ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելը հակասում է սահմանադրական նորմերին. Զուրաբյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԱԺ քառօրյա նստաշրջանի մեկնարկին կարծիք հայտնեց, որ ԱԺ ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելը հակասում է սահմանադրական նորմերին: Այս մասին հայտնում է Past.am-ը:
Զուրաբյանի խոսքով՝ ընտրությունները չէին կարող այդքան շուտ նշանակվել: «Գագիկ Ջհանգիրյանը պատրաստել է մի դիմում Սահմանադրական դատարանին, որպեսզի չեղյալ համարվի ԱԺ ընտրությունների օրը՝ ապրիլի 2-ին անցկացնելու հրամանագիրը: Դրա համար անհրաժեշտ է 27 ստորագրություն»,- հայտնեց պատգամավորը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանի համար դա սկզբունքային հարց չէ, քաղաքական ուժերի համաձայնության դեպքում պատրաստ են օրը վերանայել: Ըստ Սահակյանի՝ մնացածը պատգամավորների սահմանադրական իրավունքների շրջանակներում է:
Լևոն Փանոսյան
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



