Ադրբեջանական հենակետի ոչնչացումն ու հայկական զինուժի պատասխան գործողությունները լռեցրել են հակառակորդին
SOCIETYՀայաստանի սահմանամերձ Տավուշի մարզի բնակավայրերում իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է, հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը նվազել են: Սեպտեմբերի 24-ի երեկոյան հայկական զինված ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հնարավոր է եղել զսպել հակառակորդի ակտիվությունը հայ-ադրբեջանական սահմանին, որի ընթացքում հայկական կողմից քաղաքացիա կան բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ կան: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին, որ հայկական կողմը զինվորականների շրջանում զոհեր և վիրավորներ չունի:
Որոշ տեղեկությունների համաձայն` հայկական զինված ուժերին հաջողվել է նաև ոչնչացնել հայկական Պառավաքար համայնքի դիմաց գտնվող ադրբեջանական հենակետերից մեկը, որտեղից հակառակորդը կրակ էր բացել հայկական գյուղի ուղղությամբ: Հայկական զինուժի պատասխան գործողությունների արդյունքում 5 ադրբեջանցի զինծառայող է սպանվել:
Հակառակորդի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում սեպտեմբերի 24-ին



