Առաջին անգամ կին Է նշանակվել ԿՀՎ-ի ղեկավարի տեղակալի պաշտոնում
POLITICS Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Փոմփեոն ամերիկացի հետախույզ Ջինա Հասփելին նշանակել Է իր առաջին տեղակալի պաշտոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 3-ին հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները:
Գործընկերներին հայտարարելով իր ընտրության մասին՝ Փոմփեոն նշել Է Հասփելի 30-ամյա փորձը եւ խնդիրներ լուծելու ու իր շրջապատին ոգեշնչելու նրա կարողությունը:
Հաղորդագրություններում նշվում Է, որ ամերիկյան հետախուզության ներկայացուցիչները ԿՀՎ-ի ղեկավարի ընտրությունը պաշտպանել են, մասնավորապես, այն պատճառով, որ Հասփելը դարձել Է առաջին կինը, որը նման բարձր պաշտոն Է զբաղեցրել ԱՄՆ-ի հետախուզական վարչությունում: Սակայն ամերիկացի քաղաքական գործիչներից ոմանք կասկածներ են հայտնել Հասփերի վերաբերմամբ՝ այն լուրերի կապակցությամբ, որ նա պաշտպանում Է կտտանքների կիրառումը տեղեկատվություն կորզելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



