Առաջին անգամ կին Է նշանակվել ԿՀՎ-ի ղեկավարի տեղակալի պաշտոնում
ՔԱՂԱՔԱԿԱՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Փոմփեոն ամերիկացի հետախույզ Ջինա Հասփելին նշանակել Է իր առաջին տեղակալի պաշտոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 3-ին հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները:
Գործընկերներին հայտարարելով իր ընտրության մասին՝ Փոմփեոն նշել Է Հասփելի 30-ամյա փորձը եւ խնդիրներ լուծելու ու իր շրջապատին ոգեշնչելու նրա կարողությունը:
Հաղորդագրություններում նշվում Է, որ ամերիկյան հետախուզության ներկայացուցիչները ԿՀՎ-ի ղեկավարի ընտրությունը պաշտպանել են, մասնավորապես, այն պատճառով, որ Հասփելը դարձել Է առաջին կինը, որը նման բարձր պաշտոն Է զբաղեցրել ԱՄՆ-ի հետախուզական վարչությունում: Սակայն ամերիկացի քաղաքական գործիչներից ոմանք կասկածներ են հայտնել Հասփերի վերաբերմամբ՝ այն լուրերի կապակցությամբ, որ նա պաշտպանում Է կտտանքների կիրառումը տեղեկատվություն կորզելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



