ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը հայտնել Է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկման պայմանը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի դեմ պատժամիջոցները պետք Է պահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմը չի վերադառնա Ուկրաինայի կազմ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին՝ միջազգային կազմակերպության Անվտանգության խորհրդում այս պաշտոնում իր առաջին ելույթի ժամանակ:
«Ղրիմն Ուկրաինայի բաղկացուցիչ մասն Է,- պնդել Է նա:- Մեր սահմանած պատժամիջոցները, որոնք վերաբերում են Ղրիմին, կմնան ուժի մեջ, քանի դեռ ՌԴ-ն Ուկրաինային չի վերադարձնի թերակղզու նկատմամբ վերահսկողությունը»:
«Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավում»,- ասել Է Հեյլին՝ ըստ որում Մոսկվային մեղադրելով «ագրեսիայի», «օկուպացիայի» եւ «ռազմական ինտերվենցիայի» մեջ: Նրա վարկածով՝ Ուկրաինայի իրադրությունը «պահանջում Է Ռուսաստանի գործողությունների դատապարտում»: «Ուկրաինայում բռնության սաստկացումը պետք Է դադարեցվի»,- նշել Է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նոր մշտական ներկայացուցիչը՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը պաշտպանում Է Ուկրաինայի ժողովրդին եւ Մինսկի համաձայնությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
3
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
4
Safe environment – Equal opportunities
5
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)



