ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը հայտնել Է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկման պայմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի դեմ պատժամիջոցները պետք Է պահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմը չի վերադառնա Ուկրաինայի կազմ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին՝ միջազգային կազմակերպության Անվտանգության խորհրդում այս պաշտոնում իր առաջին ելույթի ժամանակ:
«Ղրիմն Ուկրաինայի բաղկացուցիչ մասն Է,- պնդել Է նա:- Մեր սահմանած պատժամիջոցները, որոնք վերաբերում են Ղրիմին, կմնան ուժի մեջ, քանի դեռ ՌԴ-ն Ուկրաինային չի վերադարձնի թերակղզու նկատմամբ վերահսկողությունը»:
«Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավում»,- ասել Է Հեյլին՝ ըստ որում Մոսկվային մեղադրելով «ագրեսիայի», «օկուպացիայի» եւ «ռազմական ինտերվենցիայի» մեջ: Նրա վարկածով՝ Ուկրաինայի իրադրությունը «պահանջում Է Ռուսաստանի գործողությունների դատապարտում»: «Ուկրաինայում բռնության սաստկացումը պետք Է դադարեցվի»,- նշել Է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նոր մշտական ներկայացուցիչը՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը պաշտպանում Է Ուկրաինայի ժողովրդին եւ Մինսկի համաձայնությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



