Ղազախստանի նախագահն ուզում է ավանդ ունենալ ղարաբաղյան կարգավորման գործում
INTERNATIONAL NEWSՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ուզում է դեր կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։
haqqin.az-ի փոխանցմամբ, Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր Ախան Բիժանովը հայտնել է ,որ Նուրսուլթան Նազարբաեւը պատրաստում է նոր նախաձեռնություններ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ։
«Ղազախստանը մտադիր է ուժեղացնել իր միջնորդական գործունեությունը ղարաբաղյան հարցի կարգավորման գործում։ Այդ խնդրի գոյությունը անհանգստացնում է Աստանային ու նեղացնում նրա դիվանագիտական դաշտը թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ հարաբերություններում։
Ադրբեջանը մեր եղբայրական երկիրն է, իսկ Հայաստանի հետ մենք գործընկերներ ենք ինտեգրացիոն նախագծերի շրջանակում։ Դրա համար էլ ՂԱզախստանը ձգտում է օգնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը»,- ասել է Ա․Բիժանովը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



