Ղազախստանի նախագահն ուզում է ավանդ ունենալ ղարաբաղյան կարգավորման գործում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ուզում է դեր կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։
haqqin.az-ի փոխանցմամբ, Ղազախստանի խորհրդարանի պատգամավոր Ախան Բիժանովը հայտնել է ,որ Նուրսուլթան Նազարբաեւը պատրաստում է նոր նախաձեռնություններ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ։
«Ղազախստանը մտադիր է ուժեղացնել իր միջնորդական գործունեությունը ղարաբաղյան հարցի կարգավորման գործում։ Այդ խնդրի գոյությունը անհանգստացնում է Աստանային ու նեղացնում նրա դիվանագիտական դաշտը թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ հարաբերություններում։
Ադրբեջանը մեր եղբայրական երկիրն է, իսկ Հայաստանի հետ մենք գործընկերներ ենք ինտեգրացիոն նախագծերի շրջանակում։ Դրա համար էլ ՂԱզախստանը ձգտում է օգնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը»,- ասել է Ա․Բիժանովը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



