Իրանում պաշտոնական արարողությամբ դիմավորել են Վիգեն Սարգսյանին
POLITICSՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եռօրյա այցով ժամանել է Թեհրան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական Mehr գործակալությունը, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով կայացած այցի շրջանակում հունվարի 31-ի առավոտյան Թեհրանում տեղի է ունեցել նախարարի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Վիգեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել 1980-1988 թվականների իրան-իրաքյան պատերազմի նահատակների հիշատակին` ծաղկեպսակ դնելով անհայտ զինվորի գերեզմանին:
Եռօրյա այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը կհանդիպի բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ: Կքննարկվեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



