Իրանում պաշտոնական արարողությամբ դիմավորել են Վիգեն Սարգսյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եռօրյա այցով ժամանել է Թեհրան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական Mehr գործակալությունը, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով կայացած այցի շրջանակում հունվարի 31-ի առավոտյան Թեհրանում տեղի է ունեցել նախարարի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Վիգեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել 1980-1988 թվականների իրան-իրաքյան պատերազմի նահատակների հիշատակին` ծաղկեպսակ դնելով անհայտ զինվորի գերեզմանին:
Եռօրյա այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը կհանդիպի բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ: Կքննարկվեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



