Առնվազն 65 մարդ է տուժել Փարիզի տարածաշրջանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով
SOCIETYԱռնվազն 65 մարդ Է տուժել լույս հունվարի 30-ի գիշերը ճանապարհատրանսպորտային խոշոր պատահարի հետեւանքով, որը տեղի Է ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքի Իլ դե Ֆրանս տարածաշրջանի խճուղիներից մեկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Իվելինի դեպարտամենտի պրեֆեկտուրայի աղբյուրներ:
«Վթարի են ենթարկվել երկու մարդատար ավտոբուս, կցասայլով մեքենա եւ չորս մարդատար ավտոմեքենա»,-հայտնել են պրեֆեկտուրայում:
Վերջին տվյալների համաձայն, տուժածներից չորսի վիճակը գնահատվում Է՝ օրհասական:
Միջադեպի հանգամանքները մինչ այժմ ճշտվում են: Վթարը տեղական ժամանակով ժամը 05:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 08:00-ին) տեղի Է ունեցել Փարիզից 45 կիլոմետր դեպի արեւմուտք՝ մայրաքաղաքից Նորմանդիա տանող A13 ուղեգծի վրա: Ներկայում դեպի Փարիզ ավտոճանապարհն ամբողջովին փակ Է երթեւեկության համար, տեղում աշխատում են փրկարարներն ու ոստիկանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



