Առնվազն 65 մարդ է տուժել Փարիզի տարածաշրջանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռնվազն 65 մարդ Է տուժել լույս հունվարի 30-ի գիշերը ճանապարհատրանսպորտային խոշոր պատահարի հետեւանքով, որը տեղի Է ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքի Իլ դե Ֆրանս տարածաշրջանի խճուղիներից մեկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Իվելինի դեպարտամենտի պրեֆեկտուրայի աղբյուրներ:
«Վթարի են ենթարկվել երկու մարդատար ավտոբուս, կցասայլով մեքենա եւ չորս մարդատար ավտոմեքենա»,-հայտնել են պրեֆեկտուրայում:
Վերջին տվյալների համաձայն, տուժածներից չորսի վիճակը գնահատվում Է՝ օրհասական:
Միջադեպի հանգամանքները մինչ այժմ ճշտվում են: Վթարը տեղական ժամանակով ժամը 05:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 08:00-ին) տեղի Է ունեցել Փարիզից 45 կիլոմետր դեպի արեւմուտք՝ մայրաքաղաքից Նորմանդիա տանող A13 ուղեգծի վրա: Ներկայում դեպի Փարիզ ավտոճանապարհն ամբողջովին փակ Է երթեւեկության համար, տեղում աշխատում են փրկարարներն ու ոստիկանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



