Ռուսաստանը եւ Վրաստանը կշարունակեն հարաբերությունների բարելավման աշխատանքը
INTERNATIONAL NEWS Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել Է, թե չի բացառում, որ որոշակի պայմանների դեպքում Մոսկվան եւ Թբիլիսին կարող են վերադառնալ երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցին:
«Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչը չի բացառել, որ որոշակի պայմանների դեպքում օրակարգում կարող Է հայտնվել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման թեման: Նրա խոսքով՝ Թբիլիսիում պատրաստ են գործնական հարցերի շուրջ շարունակել երկխոսությունը Պրահայում, ինչպես նաեւ Ժնեւի միջազգային քննարկումները»,-հունվարի 30-ին գրում Է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով Աբաշիձեին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Իր հերթին ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը հրատարակության հետ զրույցի ժամանակ ողջունել Է դիվանագիտական հարաբերությունների վերականգնման թեման քննարկելու վրացի գործընկերոջ պատրաստակամությունը:
«Եթե իմ հարգելի գործընկեր Զուրաբ Աբաշիձեն իրոք նման հայտարարություն Է արել, դա կարելի Է միայն ողջունել»,-նշել Է Կարասինը:
Ինչպես «Իզվեստիա»-ին պատմել Է Աբաշիձեն, Կարասինի հետ նոր հանդիպումը նշանակված Է փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում: Դիվանագետները նախեւառաժ կքննարկեն առեւտրատնտեսական կապերը, տրանսպորտային հաղորդակցությունները եւ «որոշակի հումանիտար խնդիրներ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



