Ռուսաստանը եւ Վրաստանը կշարունակեն հարաբերությունների բարելավման աշխատանքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել Է, թե չի բացառում, որ որոշակի պայմանների դեպքում Մոսկվան եւ Թբիլիսին կարող են վերադառնալ երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցին:
«Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչը չի բացառել, որ որոշակի պայմանների դեպքում օրակարգում կարող Է հայտնվել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման թեման: Նրա խոսքով՝ Թբիլիսիում պատրաստ են գործնական հարցերի շուրջ շարունակել երկխոսությունը Պրահայում, ինչպես նաեւ Ժնեւի միջազգային քննարկումները»,-հունվարի 30-ին գրում Է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով Աբաշիձեին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Իր հերթին ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը հրատարակության հետ զրույցի ժամանակ ողջունել Է դիվանագիտական հարաբերությունների վերականգնման թեման քննարկելու վրացի գործընկերոջ պատրաստակամությունը:
«Եթե իմ հարգելի գործընկեր Զուրաբ Աբաշիձեն իրոք նման հայտարարություն Է արել, դա կարելի Է միայն ողջունել»,-նշել Է Կարասինը:
Ինչպես «Իզվեստիա»-ին պատմել Է Աբաշիձեն, Կարասինի հետ նոր հանդիպումը նշանակված Է փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում: Դիվանագետները նախեւառաժ կքննարկեն առեւտրատնտեսական կապերը, տրանսպորտային հաղորդակցությունները եւ «որոշակի հումանիտար խնդիրներ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



