Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


23, 21, 13 տարի. Դուբայում հնդիկ գործարարին սպանած և $1,7 մլն.-ի ադամանդ հափշտակած 3 հայերը դատապարտվեցին

SOCIETY

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց առանձնապես խոշոր չափերի ադամանդներ հափշտակելու նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններում Հնդկաստանի քաղաքացու սպանության գործով կայացրած դատավճիռը՝ Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիների վերաբերյալ:

Ըստ մեղադրանքի՝ 35-ամյա Հովհաննես Մելքոնյանը ստեղծել է կազմակերպված կայուն հանցավոր խումբ, որի կազմում ընդգրկել է իր հորեղբորորդի, 24-ամյա Խոսրով Մելքոնյանին և նրա ընկերոջը՝ 26-ամյա Սեմյոն Եդիգարյանին:

Նրանց երեքին էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով ու ավազակությամբ զուգորդված սպանության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով կատարված ավազակության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, և կազմակերպված խմբի կողմից կատարված մաքսանենգության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 4-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ Հովհաննես Մելքոնյանը հաճախակի մեկնել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք, զբաղվել է ադամանդների առուվաճառքով ու այդ հողի վրա գործնական հարաբերություններ է ունեցել ադամանդների վաճառքով զբաղվող «Color Source for Gold and Diamonds Company» ընկերության աշխատակից, Հնդկաստանի քաղաքացի Վաիիհավ Դհոնդիբա Սալոնկիի հետ:

2013 թվականի դեկտեմբերի 18-ին Հովհաննես Մելքոնյանը հերթական անգամ մեկնել է Դուբայ ու մտադրվել է  ավազակային հարձակում գործել Հնդկաստանի քաղաքացի Սալոնկիի նկատմամբ, նրան սպանել, նրա մոտ եղած ադամանդները հափշտակել ու մաքսանենգությամբ տեղափոխել Հայաստան:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Հովհաննես Մելքոնյանը կազմակերպված խմբում ներգրավված Խոսրովին ու Սեմյոնին պարզաբանել է հանցագործության կատարման մեխանիզմը, կատարել է դերաբաշխում:

Խմբի անդամներ Խոսրովի և Սեմյոնի՝ Դուբայ մեկնելու ծախսերը հոգացել է Հովհաննեսը:

Դուբայում Հովհաննեսն ու Խոսրովը, ըստ մեղադրանքի, հանդիպել են Սալոնկիին, հանցագործության կատարման օրվա համար պատվիրել են ադամանդների հնարավորինս մեծ խմբաքանակ:

Պայմանավորվել են, որ 2014 թվականի հունվարի 22-ի երեկոյան իրենք կներկայանան անհրաժեշտ գումարով ու կգնեն ադամանդները:

Հանցագործության օրը, ժամը 20-ն անց 15-ին Հովհաննեսն ու Սեմյոնը, ըստ մեղադրանքի, նախապես մշակված ծրագրի համաձայն, պատվիրած ադամանդները ոչ թե գնելու, այլ հափշտակելու դիտավորությամբ հանդիպման վայրում հարձակվել են Սալոնկիի վրա: Նրանք բռունցքներով հարվածներ են հասցրել Սալոնկիին, քարշ են տվել լոգասենյակ:

Հովհաննեսը կպչուն ժապավենով կապել է Սալոնկիի ձեռքերը, Սեմյոնը կապել է ոտքերը:

Ապա Սալոնկիին կյանքից զրկելու դիտավորությամբ նրա գլխին անցկացրել են երկու պոլիէթիլենային փաթեթներ, դրանց եզրերը կպչուն ժապավենով սեղմել են, փակել օդի հոսքը, մեխանիկական շնչահեղձության եղանակով դիտավորությամբ սպանել են Սալոնկիին և հափշտակել են հիշյալ ընկերության տնօրեն Կառնավարտին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 691 միլիոն 883 հազար դրամին համարժեք 1 միլիոն 700 հազար դոլար արժողությամբ, 6800 կարատ տարբեր գույների ադամանդներ:

Ժամը 21-ն անց 30-ին Հովհաննեսն ու Սեմյոնը, ըստ մշակված ծրագրի, Խոսրովին են փոխանցել հափշտակված ադամանդները: Խոսրովն այդ ադամանդները մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու նպատակով լցրել է տարբեր տեսակի օճառահեղուկների շշերի մեջ, շշերը տեղավորել է Հովհաննեսի ճամպրուկի մեջ ու նախապես պայմանավորված վայրում հանդիպել է Հովհաննեսին ու Սեմյոնին:

Հովհաննեսը գնել է Դուբայ-Երևան չվերթի երեք տոմս, ու 2014 թվականի հունվարի 23-ին, ժամը 10-ն անց 26-ին նրանք ժամանել են Հայաստանի Հանրապետություն:

Օճառահեղուկի 12 շշերի մեջ թաքցված խոշոր չափերի՝ 640 միլիոն 723 հազար 082 դրամ արժողության ադամանդները «Զվարթնոց» օդանավակայանում մաքսանենգությամբ տեղափոխել են Երևան, որտեղ ՀՀ ոստիկանները Հովհաննես Մելքոնյանի ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են թաքցված ադամանդները, իսկ մնացած՝ 1509.285 կարատ ադամանդները չեն հայտնաբերվել:

Արաբական Միացյալ Էմիրությունների պատկան մարմինների կողմից միջնորդություն էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ վերը շարադրված արարքի համար մեղադրվող ՀՀ երեք  քաղաքացիներին իրենց հանձնելու վերաբերյալ, սակայն ՀՀ գլխավոր դատախազը այդ միջնորդությունը մերժել է:

Որպես վերջնական պատիժ՝ դատախազ Արիս Բարսեղյանը միջնորդել էր Հովհաննես Մելքոնյանին, Սեմյոն Եդիգարյանին և Խոսրով Մելքոնյանին դատապարտել ցմահ ազատազրկման՝ անձնական գույքի բռնագրավումով: Դատախազը հրաժարվել էր ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքներից մեկից՝ այն ապաքրեականացված լինելու պատճառով, դա կազմակերպված խմբի կողմից կատարված մաքսանենգությունն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 4-րդ մասով:

Ընդհանուր իրավասության դատարանը այդ հոդվածով երեք ամբաստանյալներին էլ անմեղ ճանաչեց:

Դատարանը երեք ամբաստանյալներից ոչ մեկին ցմահ ազատազրկման չդատապարտեց:

Շահադիտական դրդումներով սպանության և ավազակային հարձակման համար` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով մեղավոր ճանաչված Հովհաննես Մելքոնյանը դատապարտվեց  23 տարի, իսկ Սեմյոն Եդիգարյանը՝ 21 տարի ազատազրկման:

Ինչ վերաբերում է երրորդ ամբաստանյալին՝ Խոսրով Մելքոնյանին, ապա նա շահադիտական դրդումներով սպանության մեղադրանքում արդարացվեց՝ նրա մասնակցությունը սպանությանը ապացուցված չլինելու պատճառաբանությամբ: Խոսրով Մելքոնյանը մեղավոր ճանաչվեց միայն ավազակային հարձակման համար ու դատապարտվեց 13 տարի ազատազրկման:

Երեք ամբաստանյալներից յուրաքանչյուրից կբռնագրավվի 230.627.667 ՀՀ դրամի անձնական գույք:

Իրեղեն ապացույց ճանաչված ու ՀՀ Կենտրոնական բանկին ի պահ հանձնված  5290,715 կարատ բնական ադամանդները, դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո, կվերադարձվեն հանցագործությամբ անմիջականորեն գույքային վնաս կրած իրավաբանական անձին՝ տուժող ճանաչված ընկերությանը:

Երեք ամբաստանյալներից համապարտության կարգով հօգուտ ՀՀ պետբյուջեի կբռնագանձվի 3.176.452 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախսերի հատուցում:

Ու չնայած ամբաստանյալներից ոչ մեկը ցմահ ազատազրկման չդատապարտվեց, նրանց շահերի պաշտպանները դատավճռի հրապարակումից հետո հայտարարեցին, որ այն բողոքարկելու են:

Ամբաստանյալներ Հովհաննես և Խոսրով Մելքոնյանների շահերի պաշտպան Էդուարդ Աղաջանյանն ասաց. «Կբողոքարկենք, բայց ընդհանուր առմամբ՝ որոշակի չափով օբյեկտիվություն կար...»:

Ամբաստանյալ Սեմյոն Եդիգարյանի շահերի պաշտպան Կարեն Հակոբյանն ասաց. «Թեև դատարանը փորձեց ապահովել գործով ապացույց ճանաչված փաստական տվյալների հետազոտումը, բայց ո՛չ մեր դատարանի մեղքով, այլ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից խախտվեցին ՀՀ և ԱՄԷ-ի միջև կնքված՝ հանձնման պայմանագրի պահանջները, չտրամադրվեցին գործով ապացույցները, որոնք էլ հետազոտված չլինելու պայմաններում հարցականի տակ են դնում ընդհանրապես դատավարության արդարացիությունը: Այստեղ գործ ունենք ՄԻԵԴ-ի մի շարք չափանիշների խախտման հետ. փաստացի պաշտպանական կողմը զրկվեց մրցակցության պայմաններում գործի նյութերը հետազոտելու հնարավորությունից, նաև դատարանը օբյեկտիվորեն զրկվեց այդ տվյալները հետազոտելու հնարավորությունից... Թեև փառք ու պատիվ մեր դատարանին, որ գոնե ցմահ ազատազրկում չնշանակվեց,  բայց անկախ ամեն ինչից գտնում եմ, որ այս պայմաններում դատական ակտն օրինական չէ: Ամեն ինչ անելու ենք, որ փորձենք հասնել արդարության... Երբ ԱՄԷ-ն հետամուտ չի լինում իր պարտավորությունների կատարմանը, մեր պետական մարմինները պետք է հաշվի առնեն, որ նման պայմաններում մեր քաղաքացիները պետք է չհայտնվեն նման կարգավիճակում...»:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League