Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


23, 21, 13 տարի. Դուբայում հնդիկ գործարարին սպանած և $1,7 մլն.-ի ադամանդ հափշտակած 3 հայերը դատապարտվեցին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց առանձնապես խոշոր չափերի ադամանդներ հափշտակելու նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններում Հնդկաստանի քաղաքացու սպանության գործով կայացրած դատավճիռը՝ Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիների վերաբերյալ:

Ըստ մեղադրանքի՝ 35-ամյա Հովհաննես Մելքոնյանը ստեղծել է կազմակերպված կայուն հանցավոր խումբ, որի կազմում ընդգրկել է իր հորեղբորորդի, 24-ամյա Խոսրով Մելքոնյանին և նրա ընկերոջը՝ 26-ամյա Սեմյոն Եդիգարյանին:

Նրանց երեքին էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով ու ավազակությամբ զուգորդված սպանության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով կատարված ավազակության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, և կազմակերպված խմբի կողմից կատարված մաքսանենգության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 4-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ Հովհաննես Մելքոնյանը հաճախակի մեկնել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք, զբաղվել է ադամանդների առուվաճառքով ու այդ հողի վրա գործնական հարաբերություններ է ունեցել ադամանդների վաճառքով զբաղվող «Color Source for Gold and Diamonds Company» ընկերության աշխատակից, Հնդկաստանի քաղաքացի Վաիիհավ Դհոնդիբա Սալոնկիի հետ:

2013 թվականի դեկտեմբերի 18-ին Հովհաննես Մելքոնյանը հերթական անգամ մեկնել է Դուբայ ու մտադրվել է  ավազակային հարձակում գործել Հնդկաստանի քաղաքացի Սալոնկիի նկատմամբ, նրան սպանել, նրա մոտ եղած ադամանդները հափշտակել ու մաքսանենգությամբ տեղափոխել Հայաստան:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Հովհաննես Մելքոնյանը կազմակերպված խմբում ներգրավված Խոսրովին ու Սեմյոնին պարզաբանել է հանցագործության կատարման մեխանիզմը, կատարել է դերաբաշխում:

Խմբի անդամներ Խոսրովի և Սեմյոնի՝ Դուբայ մեկնելու ծախսերը հոգացել է Հովհաննեսը:

Դուբայում Հովհաննեսն ու Խոսրովը, ըստ մեղադրանքի, հանդիպել են Սալոնկիին, հանցագործության կատարման օրվա համար պատվիրել են ադամանդների հնարավորինս մեծ խմբաքանակ:

Պայմանավորվել են, որ 2014 թվականի հունվարի 22-ի երեկոյան իրենք կներկայանան անհրաժեշտ գումարով ու կգնեն ադամանդները:

Հանցագործության օրը, ժամը 20-ն անց 15-ին Հովհաննեսն ու Սեմյոնը, ըստ մեղադրանքի, նախապես մշակված ծրագրի համաձայն, պատվիրած ադամանդները ոչ թե գնելու, այլ հափշտակելու դիտավորությամբ հանդիպման վայրում հարձակվել են Սալոնկիի վրա: Նրանք բռունցքներով հարվածներ են հասցրել Սալոնկիին, քարշ են տվել լոգասենյակ:

Հովհաննեսը կպչուն ժապավենով կապել է Սալոնկիի ձեռքերը, Սեմյոնը կապել է ոտքերը:

Ապա Սալոնկիին կյանքից զրկելու դիտավորությամբ նրա գլխին անցկացրել են երկու պոլիէթիլենային փաթեթներ, դրանց եզրերը կպչուն ժապավենով սեղմել են, փակել օդի հոսքը, մեխանիկական շնչահեղձության եղանակով դիտավորությամբ սպանել են Սալոնկիին և հափշտակել են հիշյալ ընկերության տնօրեն Կառնավարտին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 691 միլիոն 883 հազար դրամին համարժեք 1 միլիոն 700 հազար դոլար արժողությամբ, 6800 կարատ տարբեր գույների ադամանդներ:

Ժամը 21-ն անց 30-ին Հովհաննեսն ու Սեմյոնը, ըստ մշակված ծրագրի, Խոսրովին են փոխանցել հափշտակված ադամանդները: Խոսրովն այդ ադամանդները մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու նպատակով լցրել է տարբեր տեսակի օճառահեղուկների շշերի մեջ, շշերը տեղավորել է Հովհաննեսի ճամպրուկի մեջ ու նախապես պայմանավորված վայրում հանդիպել է Հովհաննեսին ու Սեմյոնին:

Հովհաննեսը գնել է Դուբայ-Երևան չվերթի երեք տոմս, ու 2014 թվականի հունվարի 23-ին, ժամը 10-ն անց 26-ին նրանք ժամանել են Հայաստանի Հանրապետություն:

Օճառահեղուկի 12 շշերի մեջ թաքցված խոշոր չափերի՝ 640 միլիոն 723 հազար 082 դրամ արժողության ադամանդները «Զվարթնոց» օդանավակայանում մաքսանենգությամբ տեղափոխել են Երևան, որտեղ ՀՀ ոստիկանները Հովհաննես Մելքոնյանի ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են թաքցված ադամանդները, իսկ մնացած՝ 1509.285 կարատ ադամանդները չեն հայտնաբերվել:

Արաբական Միացյալ Էմիրությունների պատկան մարմինների կողմից միջնորդություն էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ վերը շարադրված արարքի համար մեղադրվող ՀՀ երեք  քաղաքացիներին իրենց հանձնելու վերաբերյալ, սակայն ՀՀ գլխավոր դատախազը այդ միջնորդությունը մերժել է:

Որպես վերջնական պատիժ՝ դատախազ Արիս Բարսեղյանը միջնորդել էր Հովհաննես Մելքոնյանին, Սեմյոն Եդիգարյանին և Խոսրով Մելքոնյանին դատապարտել ցմահ ազատազրկման՝ անձնական գույքի բռնագրավումով: Դատախազը հրաժարվել էր ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքներից մեկից՝ այն ապաքրեականացված լինելու պատճառով, դա կազմակերպված խմբի կողմից կատարված մաքսանենգությունն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 4-րդ մասով:

Ընդհանուր իրավասության դատարանը այդ հոդվածով երեք ամբաստանյալներին էլ անմեղ ճանաչեց:

Դատարանը երեք ամբաստանյալներից ոչ մեկին ցմահ ազատազրկման չդատապարտեց:

Շահադիտական դրդումներով սպանության և ավազակային հարձակման համար` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով մեղավոր ճանաչված Հովհաննես Մելքոնյանը դատապարտվեց  23 տարի, իսկ Սեմյոն Եդիգարյանը՝ 21 տարի ազատազրկման:

Ինչ վերաբերում է երրորդ ամբաստանյալին՝ Խոսրով Մելքոնյանին, ապա նա շահադիտական դրդումներով սպանության մեղադրանքում արդարացվեց՝ նրա մասնակցությունը սպանությանը ապացուցված չլինելու պատճառաբանությամբ: Խոսրով Մելքոնյանը մեղավոր ճանաչվեց միայն ավազակային հարձակման համար ու դատապարտվեց 13 տարի ազատազրկման:

Երեք ամբաստանյալներից յուրաքանչյուրից կբռնագրավվի 230.627.667 ՀՀ դրամի անձնական գույք:

Իրեղեն ապացույց ճանաչված ու ՀՀ Կենտրոնական բանկին ի պահ հանձնված  5290,715 կարատ բնական ադամանդները, դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո, կվերադարձվեն հանցագործությամբ անմիջականորեն գույքային վնաս կրած իրավաբանական անձին՝ տուժող ճանաչված ընկերությանը:

Երեք ամբաստանյալներից համապարտության կարգով հօգուտ ՀՀ պետբյուջեի կբռնագանձվի 3.176.452 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախսերի հատուցում:

Ու չնայած ամբաստանյալներից ոչ մեկը ցմահ ազատազրկման չդատապարտվեց, նրանց շահերի պաշտպանները դատավճռի հրապարակումից հետո հայտարարեցին, որ այն բողոքարկելու են:

Ամբաստանյալներ Հովհաննես և Խոսրով Մելքոնյանների շահերի պաշտպան Էդուարդ Աղաջանյանն ասաց. «Կբողոքարկենք, բայց ընդհանուր առմամբ՝ որոշակի չափով օբյեկտիվություն կար...»:

Ամբաստանյալ Սեմյոն Եդիգարյանի շահերի պաշտպան Կարեն Հակոբյանն ասաց. «Թեև դատարանը փորձեց ապահովել գործով ապացույց ճանաչված փաստական տվյալների հետազոտումը, բայց ո՛չ մեր դատարանի մեղքով, այլ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից խախտվեցին ՀՀ և ԱՄԷ-ի միջև կնքված՝ հանձնման պայմանագրի պահանջները, չտրամադրվեցին գործով ապացույցները, որոնք էլ հետազոտված չլինելու պայմաններում հարցականի տակ են դնում ընդհանրապես դատավարության արդարացիությունը: Այստեղ գործ ունենք ՄԻԵԴ-ի մի շարք չափանիշների խախտման հետ. փաստացի պաշտպանական կողմը զրկվեց մրցակցության պայմաններում գործի նյութերը հետազոտելու հնարավորությունից, նաև դատարանը օբյեկտիվորեն զրկվեց այդ տվյալները հետազոտելու հնարավորությունից... Թեև փառք ու պատիվ մեր դատարանին, որ գոնե ցմահ ազատազրկում չնշանակվեց,  բայց անկախ ամեն ինչից գտնում եմ, որ այս պայմաններում դատական ակտն օրինական չէ: Ամեն ինչ անելու ենք, որ փորձենք հասնել արդարության... Երբ ԱՄԷ-ն հետամուտ չի լինում իր պարտավորությունների կատարմանը, մեր պետական մարմինները պետք է հաշվի առնեն, որ նման պայմաններում մեր քաղաքացիները պետք է չհայտնվեն նման կարգավիճակում...»:

Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել