Մադագասկարում հարսանեկան շարասյունը գետն է ընկել. 45 մարդ զոհվել է
SOCIETYՄադագասկարի Անդժոզորոբե քաղաքի մոտակայքում հարսանեկան շարասյունն ընկել է գետը, ինչի հետևանքով 45 մարդ է զոհվել, նրանց թվում` նաև նորապսակները:
Ինչպես հայտնում է «Սինխուա» գործակալությունը, բեռնատարում շուրջ 70 մարդ է գտնվել, որոնք նորապսակների հարազատներն են եղել: Ներկա պահին ՃՏՊ-ի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:
«45 մարդ, այդ թվում` 9 երեխա, 27 կին և 9 տղամարդ, տեղում մահացել են, մինչդեռ ևս 24 մարդ վնասվածքներ են ստացել միջադեպի ժամանակ»,- գործակալությունը մեջբերում է քաղաքապետի խոսքը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



