Մադագասկարում հարսանեկան շարասյունը գետն է ընկել. 45 մարդ զոհվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄադագասկարի Անդժոզորոբե քաղաքի մոտակայքում հարսանեկան շարասյունն ընկել է գետը, ինչի հետևանքով 45 մարդ է զոհվել, նրանց թվում` նաև նորապսակները:
Ինչպես հայտնում է «Սինխուա» գործակալությունը, բեռնատարում շուրջ 70 մարդ է գտնվել, որոնք նորապսակների հարազատներն են եղել: Ներկա պահին ՃՏՊ-ի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:
«45 մարդ, այդ թվում` 9 երեխա, 27 կին և 9 տղամարդ, տեղում մահացել են, մինչդեռ ևս 24 մարդ վնասվածքներ են ստացել միջադեպի ժամանակ»,- գործակալությունը մեջբերում է քաղաքապետի խոսքը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



