Ֆիննական ընկերությունը հողմային Էներգիայով աշխատող ճամփորդանավ կգործարկի
SOCIETYViking Grace ճամփորդական լաստանավը, որը միացնում Է Ստոկհոլմը (Շվեդիա) եւ Տուրկուն (Ֆինլանդիա), կդառնա աշխարհում առաջին հիբրիդային մարդատար նավը, որը կօգտագործի քամու Էներգիան հիմնական ուժային կայանքի հետ մեկտեղ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են Viking Line ընկերությունում:
Ֆինլանդիայի կոնցեռնը կդառնա առաջին ընկերությունը, որը Rotor Sail Solution տեխնոլոգիան կներդնի իր ճամփորդանավում: Այն մշակել Է Norsepower ֆիննական ընկերությունը՝ ծովային ճյուղում Էներգիայի վերականգնվող աղբյուրների ներդրումների առաջատարներից մեկը: Դրա հիմքում ընկած Է այնպիսի սարք, ինչպիսին տուրբաառագաստն Է կամ ռոտորային առագաստը:
Նախնական հետազոտությունները խոստանում են վառելիքի ծախսի եւ, հետեւաբար, շրջակա միջավայր վնասակար արտանետումների զգալի կրճատում: Տեխնոլոգիան արդեն ապացուցել Է իր առեւտրային արդյունավետությունը բեռնատար նավերի շահագործմամբ: Viking Grace-ի վրա համակարգի ներդրման նախապատրաստումն արդեն սկսվել Է եւ կավարտվի 2018 թվականին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



