Ֆիննական ընկերությունը հողմային Էներգիայով աշխատող ճամփորդանավ կգործարկի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆViking Grace ճամփորդական լաստանավը, որը միացնում Է Ստոկհոլմը (Շվեդիա) եւ Տուրկուն (Ֆինլանդիա), կդառնա աշխարհում առաջին հիբրիդային մարդատար նավը, որը կօգտագործի քամու Էներգիան հիմնական ուժային կայանքի հետ մեկտեղ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են Viking Line ընկերությունում:
Ֆինլանդիայի կոնցեռնը կդառնա առաջին ընկերությունը, որը Rotor Sail Solution տեխնոլոգիան կներդնի իր ճամփորդանավում: Այն մշակել Է Norsepower ֆիննական ընկերությունը՝ ծովային ճյուղում Էներգիայի վերականգնվող աղբյուրների ներդրումների առաջատարներից մեկը: Դրա հիմքում ընկած Է այնպիսի սարք, ինչպիսին տուրբաառագաստն Է կամ ռոտորային առագաստը:
Նախնական հետազոտությունները խոստանում են վառելիքի ծախսի եւ, հետեւաբար, շրջակա միջավայր վնասակար արտանետումների զգալի կրճատում: Տեխնոլոգիան արդեն ապացուցել Է իր առեւտրային արդյունավետությունը բեռնատար նավերի շահագործմամբ: Viking Grace-ի վրա համակարգի ներդրման նախապատրաստումն արդեն սկսվել Է եւ կավարտվի 2018 թվականին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



