Ժողովուրդը սովոր է և՛ խաբվելուն, և՛ խախտումներին
INTERVIEW
Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Past.am-ը զրուցեց քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի հետ.
– Այս շրջանում ակտիվորեն դաշինքներ են ստեղծվում, տարբեր քաղաքական դեմքեր իրար գլուխ գլխի են հավաքվել: Այս ամենը նախընտրական ներկայացո՞ւմ է, թե մեզ մոտ իսկապես ընդդիմություն է ձևավորվում:
– Ընդդիմությունն անպայման պիտի լինի: Իրենք նույնիսկ չգիտեն ընդդիմություն են, թե ոչ: Ախր միայն ասելով չի: Ընդդիմությունը իսկապես դեմ է լինում: Այստեղ ամեն ինչ պիտի հստակ ու ճիշտ լինի:
– Բացի քաղաքական տարբեր դեմքերի, ովքեր շունչները պահած սպասում էին Գագիկ Ծառուկյանի վերադարձին, ժողովուրդը այդ մարդու հետ կապված հույսեր ունի՞, առհասարակ նրա վերադարձը իսկապե՞ս ժամանակի պահանջ էր, ինչպես շատերն էին արտահայտվում:
– Նախ պետք է ուսումնասիրել այդ ամենը, հասկանալ նրանց նպատակները որոնք են: Ինձ թվում է՝ այդ ամենի տակ ոչ ռեալ մոդել է դրված. ուրիշ մարդկանց ցանկություններն ի կատար ածելու համար: Ինքս, իհարկե, կուզեի, որ իսկապես ընդդիմություն լիներ ու երկիրը նորմալ ղեկավար ունենար:
– Շուտով նախընտրական քարոզչությունն էլ կսկսվի, ինչին էլ կհետևեն խոստումներ, կեղծ բարեգործական ակցիաներ: Ժողովուրդն ի՞նչ պիտի անի, որ չխաբվի:
– Ժողովրդին ոնց էլ լինի` խաբելու են: Դա նախօրոք մտածված է արդեն: Այդ ամեն ինչի տակը մաքուր ու ազնիվ պիտի լինի, բայց ես մաքրություն չեմ տեսնում, դրա համար էլ համոզված եմ, որ խաբելու են: Համ էլ ժողովուրդն արդեն սովոր է խաբվելուն էլ, խախտումներին էլ:
– Քաղաքացիական հասարակության մի մասը հայտարարել է, որ ապրիլի 2–ին ԱԺ ընտրություններ նշանակելը վիրավորանք է նախորդ տարի այդ օրերին զոհված տղաների հիշատակին: Դուք ի՞նչ կարծիքի եք:
– Շատ ճիշտ է: Թող մի երկու օրով այս կամ այն կողմ դրվեր, տեղափոխվեր, այդպես ավելի ճիշտ կլիներ:
– Որոշ մարդիկ ասում են, որ ընտրությունները բոյկոտելու են, չեն մասնակցելու ընտրություններին, այլ գնալու են զոհերի հիշատակը հարգելու: Ի՞նչ եք կարծում, եթե ընտրողների այդպիսի մի ստվար զանգված չգնա, կօգնի՞, թե կխանգարի իշխանություններին ղեկն իրենց ձեռքում պահելու առումով:
– Կարծում եմ կխանգարի, բայց միևնույն ժամանակ ես խիստ կասկածում եմ, որ կբոյկոտեն:
– Տիրող ներքաղաքական իրավիճակը մեկ բառով ինչպե՞ս կնկարագրեք:
– Լի հարցականներով: Ես ուզում եմ, որ երկրի ղեկավարը, վարչապետը ճիշտ գործեր կատարեն, միայն խոսակցությունը, խոստումները բավարար չեն:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ





















































1
UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students fr...
2
Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District
3
Unibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12%
4
International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent Camp
5
Over the clouds with AraratBank's Mastercard World Travel Card