Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ժողովուրդը սովոր է և՛ խաբվելուն, և՛ խախտումներին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Past.am-ը զրուցեց քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի հետ.

– Այս շրջանում ակտիվորեն դաշինքներ են ստեղծվում, տարբեր քաղաքական դեմքեր իրար գլուխ գլխի են հավաքվել: Այս ամենը նախընտրական ներկայացո՞ւմ է, թե մեզ մոտ իսկապես ընդդիմություն է ձևավորվում:
 
– Ընդդիմությունն անպայման պիտի լինի: Իրենք նույնիսկ չգիտեն ընդդիմություն են, թե ոչ: Ախր միայն ասելով չի: Ընդդիմությունը իսկապես դեմ է լինում: Այստեղ ամեն ինչ պիտի հստակ ու ճիշտ լինի:
 
– Բացի քաղաքական տարբեր դեմքերի, ովքեր շունչները պահած սպասում էին Գագիկ Ծառուկյանի վերադարձին, ժողովուրդը այդ մարդու հետ կապված հույսեր ունի՞, առհասարակ նրա վերադարձը իսկապե՞ս ժամանակի պահանջ էր, ինչպես շատերն էին արտահայտվում:
 
– Նախ պետք է ուսումնասիրել այդ ամենը, հասկանալ նրանց նպատակները որոնք են: Ինձ թվում է՝ այդ ամենի տակ ոչ ռեալ մոդել է դրված. ուրիշ մարդկանց ցանկություններն ի կատար ածելու համար: Ինքս, իհարկե, կուզեի, որ իսկապես ընդդիմություն լիներ ու երկիրը նորմալ ղեկավար ունենար:
 
– Շուտով նախընտրական քարոզչությունն էլ կսկսվի, ինչին էլ կհետևեն խոստումներ, կեղծ բարեգործական ակցիաներ: Ժողովուրդն ի՞նչ պիտի անի, որ չխաբվի:
 
– Ժողովրդին ոնց էլ լինի` խաբելու են: Դա նախօրոք մտածված է արդեն: Այդ ամեն ինչի տակը մաքուր ու ազնիվ պիտի լինի, բայց ես մաքրություն չեմ տեսնում, դրա համար էլ համոզված եմ, որ խաբելու են: Համ էլ ժողովուրդն արդեն սովոր է խաբվելուն էլ, խախտումներին էլ:
 
– Քաղաքացիական հասարակության մի մասը հայտարարել է, որ ապրիլի 2–ին ԱԺ ընտրություններ նշանակելը վիրավորանք է նախորդ տարի այդ օրերին զոհված տղաների հիշատակին: Դուք ի՞նչ կարծիքի եք:
 
– Շատ ճիշտ է: Թող մի երկու օրով այս կամ այն կողմ դրվեր, տեղափոխվեր, այդպես ավելի ճիշտ կլիներ:
 
– Որոշ մարդիկ ասում են, որ ընտրությունները բոյկոտելու են, չեն մասնակցելու ընտրություններին, այլ գնալու են զոհերի հիշատակը հարգելու: Ի՞նչ եք կարծում, եթե ընտրողների այդպիսի մի ստվար զանգված չգնա, կօգնի՞, թե կխանգարի իշխանություններին ղեկն իրենց ձեռքում պահելու առումով:
 
– Կարծում եմ կխանգարի, բայց միևնույն ժամանակ ես խիստ կասկածում եմ, որ կբոյկոտեն:
 
– Տիրող ներքաղաքական իրավիճակը մեկ բառով ինչպե՞ս կնկարագրեք:
 
– Լի հարցականներով: Ես ուզում եմ, որ երկրի ղեկավարը, վարչապետը ճիշտ գործեր կատարեն, միայն խոսակցությունը, խոստումները բավարար չեն:
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ հանգստյան օրերին. Կարապետյան Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Ռուսաստանը հարվածել է Զապորոժիեի մարզում ուկրաինական նավթամբարի Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՄի քանի ժամ ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների քննության գնահատականների բողոքարկման գործընթացը Քաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԽամենեիի որդին ցանկանում է առաջին անգամ հանրությանը ներկայանալ Երկրի վրա սկսվել է հզոր մագնիսական փոթորիկ Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետները «Փեթակ» տոնավաճառում հոսանքի լարերից հրդեհ է բռնկվել Պուտինը զարմացրել է Արևմուտքին իր որոշմամբ Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ 14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Այսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՀայկական «հետք». ո՞վ և ինչպե՞ս է ստեղծել առաջին բանկոմատները. «Փաստ»Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 հուլիսի). Սկսել է գործել աշխարհի առաջին երկաթուղին, երկու անգամ կրկնվել է հուլիսի 4-ը. «Փաստ»Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ»Տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա Սպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանԿլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»Պետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ներքին իրավիճակի և տնտեսական մարտահրավերների մասինՊայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր Կամենդատյան«Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ»Մեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ ԱդամյանԱվտովթար՝ Լոռու մարզում․ Ստեփանավան քաղաքի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն «ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըԱրտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Աբրահամյան Կարո՞ղ է իշխանությունը խոսել ողջ ժողովրդի անունիցԻ՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»Մոլդովայի հրաժարականը և Հայաստանի տնտեսական իրականությունը«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ»Թրամփը կոմունիզմը անվանել է ԱՄՆ-ի ազատության համար «մահացու սպառնալիք»