Թրամփը չի բացառել, որ իր դուստր Իվանկան աշխատանքի կանցնի Սպիտակ տանը
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ապագայում իր դուստր Իվանկան աշխատանքի կանցնի Սպիտակ տանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այժմ նա տեղավորվում Է Վաշինգտոն փոխադրվելուց հետո: Նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, շատ խելացի ու լավ տղա Է եւ աշխատում Է Սպիտակ տանը: Հարկ Է սպասել եւ տեսնել՝ ինչ կլինի հետո: Իվանկան շատ ընդունակ Է, նա այնպիսի որակավորում ունի, որը հնարավոր Է միայն ունենալ: Ես այժմ ոչինչ չեմ բացառում, ոչ մի հնարավորություն»,-ասել Է Թրամփը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Ավելի վաղ Թրամփը Քուշներին նշանակել Է իր ավագ խորհրդական: Նա զբաղվելու Է առեւտրական պայմանագրերով եւ Մերձավոր Արեւելքի խնդիրներով:
Ավելի վաղ նշվել Է, որ Իվանկա Թրամփը Սպիտակ տանը չի աշխատելու:
Առաջին ամուսնությունից Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, 35 տարեկան Է: Նա երկար ժամանակ աշխատել Է իր հոր Trump Organization ընկերության ղեկավարությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



