Թրամփը չի բացառել, որ իր դուստր Իվանկան աշխատանքի կանցնի Սպիտակ տանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ապագայում իր դուստր Իվանկան աշխատանքի կանցնի Սպիտակ տանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այժմ նա տեղավորվում Է Վաշինգտոն փոխադրվելուց հետո: Նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, շատ խելացի ու լավ տղա Է եւ աշխատում Է Սպիտակ տանը: Հարկ Է սպասել եւ տեսնել՝ ինչ կլինի հետո: Իվանկան շատ ընդունակ Է, նա այնպիսի որակավորում ունի, որը հնարավոր Է միայն ունենալ: Ես այժմ ոչինչ չեմ բացառում, ոչ մի հնարավորություն»,-ասել Է Թրամփը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Ավելի վաղ Թրամփը Քուշներին նշանակել Է իր ավագ խորհրդական: Նա զբաղվելու Է առեւտրական պայմանագրերով եւ Մերձավոր Արեւելքի խնդիրներով:
Ավելի վաղ նշվել Է, որ Իվանկա Թրամփը Սպիտակ տանը չի աշխատելու:
Առաջին ամուսնությունից Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, 35 տարեկան Է: Նա երկար ժամանակ աշխատել Է իր հոր Trump Organization ընկերության ղեկավարությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



