Գյումրիում դրամական փոխհատուցում ստացան հրդեհից տուժած ընտանիքները
SOCIETYԳյումրու քաղաքապետի որոշմամբ դրամական փոխհատուցում ստացան անցած տարի օգոստոսին հրդեհից տուժած ընտանիքները:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 2016 թվականի օգոստոսի 9-ին, ժամը 13.10-ին ԱԻ ՇՄ փրկարարական վարչությունն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր էր մեկնել երկու մարտական հաշվարկ: Սակայն, տեղում պարզելով, որ կրակը տարածվում է, ժամը 13.25-ին հայտարարվել էր հրդեհի բարդության 2-րդ աստիճան: Դեպքի վայր էին մեկնել ևս երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարել հնարավոր եղավ միայն 4 մարտական հաշվարկ ներգրավելով, սակայն մինչ այդ հրդեհն արդեն տարածվել իր: Իրար մոտ գտնվելու պատճառով հրդեհվել էր 7 տուն:
«Ավելի շատ օգնելու ցանկությունը մեծ է, բայց մեր հնարավորությունների սահմաններում կփորձենք աջակցել, թեև գիտենք, որ կան տներ, որոնց սենյակներն ամբողջությամբ այրվել են»,-նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ հույս հայտնելով, որ այդ տների բնակիչները կկարողանան վերականգնել տները:
Ստեղծված հատուկ մասնագիտական հանձնաժողովը, ուսումնասիրություն կատարելով տվյալ 7 տներում, արձանագրել է յուրաքանչյուրի տուժելու աստիճանը: Գյումրու ավագանին որոշել էր այդ նպատակով համայնքի բյուջեից հատկացնել ընդհանուր 2 մլն դրամ, որը տվյալ ընտանիքներին կհատկացվի համապատասխան վնասվածության՝ փորձաքննական եզրակացության հիման վրա:
Արմենուհի Մխոյան
1
Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA Card
2
Book by March 31 and get 15% off your FINTECH360 ticket
3
AraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with Mastercard
4
Up to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalary
5
Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.am



