ԱՄՆ-ի Կոնգրեսում պահանջել են Թրամփին արգելել կանխիչ միջուկային հարված հասցնել
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Կոնգրես օրինագիծ Է ներկայացվել, որը Միացյալ Նահանգների նախագահին արգելում Է առաջինը միջուկային զենք օգտագործել այլ երկրների դեմ: Դրա հեղինակներն են Դեմոկրատական կուսակցության անդամներ սենատոր Էդվարդ Մարքին (Մասաչուսեթսի նահանգ) եւ կոնգրեսական Թեդ Լյուն (Կալիֆոռնիայի նահանգ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այս օրինագիծը նախագահի համար սահմանում Է առանց Կոնգրեսի կողմից պատերազմ հայտարարելու առաջինը միջուկային հարված հասցնելու արգելք»,- ասված Է օրենսդիրների համատեղ հայտարարության մեջ: Նրանց կարծիքով՝ սույն խնդիրն Էլ ավելի հրատապ Է դարձել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո, որն «օժտված Է ցանկացած պահի միջուկային պատերազմ սկսելու լիազորություններով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



