ԱՄՆ-ի Կոնգրեսում պահանջել են Թրամփին արգելել կանխիչ միջուկային հարված հասցնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Կոնգրես օրինագիծ Է ներկայացվել, որը Միացյալ Նահանգների նախագահին արգելում Է առաջինը միջուկային զենք օգտագործել այլ երկրների դեմ: Դրա հեղինակներն են Դեմոկրատական կուսակցության անդամներ սենատոր Էդվարդ Մարքին (Մասաչուսեթսի նահանգ) եւ կոնգրեսական Թեդ Լյուն (Կալիֆոռնիայի նահանգ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այս օրինագիծը նախագահի համար սահմանում Է առանց Կոնգրեսի կողմից պատերազմ հայտարարելու առաջինը միջուկային հարված հասցնելու արգելք»,- ասված Է օրենսդիրների համատեղ հայտարարության մեջ: Նրանց կարծիքով՝ սույն խնդիրն Էլ ավելի հրատապ Է դարձել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո, որն «օժտված Է ցանկացած պահի միջուկային պատերազմ սկսելու լիազորություններով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



