Թրամփի վարչակազմը չի պահանջել Ռիչադ Միլսի լիազորությունների դադարեցում
INTERNATIONAL NEWSՀայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին այդ երկրի կառավարման նոր վարչակազմը լիազորությունները վայր դնելու պահանջ չի ներկայացրել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց Միլսը:
«Որպես դեսպան ցանկացած պահի ինձ կարող են ասել, որ պետք է լիազորություններս վայր դնեմ, ԱՄՆ ցանկացած դեսպան ծառայում է երկրի նախագահին: Բայց այս անգամ նման բան չի եղել, նման պահանջ չի եղել, իմ պաշտոնավարումը վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ որևէ հրահանգ չկա, ինչի կապակցությամբ անչափ ուրախ եմ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը լինելը լավագույն գործն է աշխարհում, բացի այդ ցանկանում եմ այստեղ լինել նաև ապրիլյան ընտրությունների ժամանակ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Միլսը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



