Թրամփի վարչակազմը չի պահանջել Ռիչադ Միլսի լիազորությունների դադարեցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին այդ երկրի կառավարման նոր վարչակազմը լիազորությունները վայր դնելու պահանջ չի ներկայացրել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց Միլսը:
«Որպես դեսպան ցանկացած պահի ինձ կարող են ասել, որ պետք է լիազորություններս վայր դնեմ, ԱՄՆ ցանկացած դեսպան ծառայում է երկրի նախագահին: Բայց այս անգամ նման բան չի եղել, նման պահանջ չի եղել, իմ պաշտոնավարումը վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ որևէ հրահանգ չկա, ինչի կապակցությամբ անչափ ուրախ եմ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը լինելը լավագույն գործն է աշխարհում, բացի այդ ցանկանում եմ այստեղ լինել նաև ապրիլյան ընտրությունների ժամանակ»,- լրագրողների հետ զրույցում նշեց Միլսը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



