Շվարցենեգերի համար լիովին Էլեկտրական G-Class են պատրաստել
ECONOMICS Ավստրիայի Kreisel ֆիրման Առնոլդ Շվարցենեգերի պատվերով պատրաստել Է լիովին Էլեկտրական Mercedes-Benz G-Class: Արտաճանապարհային ավտոմոբիլը, որը պատրաստված Է միակ օրինակով, ստացել Է երկու Էլեկտրաշարժիչ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Kreisel ընկերությունը հայտնի Է գերմանական տարբեր ավտոմոբիլների հիման վրա Էլեկտրակարերի արդեն մի քանի նախագծերով: Օրինակ՝ ավելի վաղ ավստրիացիները պատրաստել են Էլեկտրական VW Golf, Porsche Panamera, ունիվերսալ BMW 3-Series եւ այլ մոդելներ:
Շվարցեներգի G-Class-ի դեպքում ավստրիացիներն օգտագործել են 510 կիլոգրամ քաշով եւ 80 կիլովատ-ժամ ունակությամբ երկու մարտկոցներ, ինչպես նաեւ 490 ձիաուժ հզորությամբ Էլեկտրաշարժիչներ: Դա բավական Է տեղից արտաճանապարհային ավտոմոբիլի 5,6 վայրկյանում ժամում մինչեւ100 կիլոմետր թափառքի եւ ժամում 183 կիլոմետր առավելագույն արագության համար: Ըստ որում ընթացքի պաշարը գերազանցում Է 300 կիլոմետրը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



