Շվարցենեգերի համար լիովին Էլեկտրական G-Class են պատրաստել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ Ավստրիայի Kreisel ֆիրման Առնոլդ Շվարցենեգերի պատվերով պատրաստել Է լիովին Էլեկտրական Mercedes-Benz G-Class: Արտաճանապարհային ավտոմոբիլը, որը պատրաստված Է միակ օրինակով, ստացել Է երկու Էլեկտրաշարժիչ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Kreisel ընկերությունը հայտնի Է գերմանական տարբեր ավտոմոբիլների հիման վրա Էլեկտրակարերի արդեն մի քանի նախագծերով: Օրինակ՝ ավելի վաղ ավստրիացիները պատրաստել են Էլեկտրական VW Golf, Porsche Panamera, ունիվերսալ BMW 3-Series եւ այլ մոդելներ:
Շվարցեներգի G-Class-ի դեպքում ավստրիացիներն օգտագործել են 510 կիլոգրամ քաշով եւ 80 կիլովատ-ժամ ունակությամբ երկու մարտկոցներ, ինչպես նաեւ 490 ձիաուժ հզորությամբ Էլեկտրաշարժիչներ: Դա բավական Է տեղից արտաճանապարհային ավտոմոբիլի 5,6 վայրկյանում ժամում մինչեւ100 կիլոմետր թափառքի եւ ժամում 183 կիլոմետր առավելագույն արագության համար: Ըստ որում ընթացքի պաշարը գերազանցում Է 300 կիլոմետրը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



