Աստանայում միջսիրիական հանդիպման ժամանակ արաբ լրագրողներն ընդհարվել են
INTERNATIONAL NEWSԱստանայում ընթացող բանակցությունների ժամանակ Սիրիայի իշխանությունների պատվիրակության ղեկավար Բաշար ալ -Ջաաֆարիի ելույթը լուսաբանելու ժամանակ արաբական լրատվամիջոցների երկու լրագրողների միջեւ վեճ է սկսվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Վեճը սկսվել է հյուրանոցի նախասրահում, երբ Ալ -Ջաաֆարին մամուլի ներկայացուցիչների համար ելույթ էր ունենում։ Օպերատորներից մեկը մի քանի անգամ գործընկերոջը խնդրել է մի կողմ քաշել գլուխը, որ չխանգարի նկարահանումներին։ Մի քանի վայրկյան անց լրագրողների միջեւ քաշքշոց է սկսվել, որն ուղեկցվում էր ինչ- որ արաբերեն բղավոցներով, բայց նրանց արագ առանձնացրել են իրարից։
Ալ -Ջաաֆարին միջադեպին ոչ մի ձեւով չի արձագանքել։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



