Աստանայում միջսիրիական հանդիպման ժամանակ արաբ լրագրողներն ընդհարվել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱստանայում ընթացող բանակցությունների ժամանակ Սիրիայի իշխանությունների պատվիրակության ղեկավար Բաշար ալ -Ջաաֆարիի ելույթը լուսաբանելու ժամանակ արաբական լրատվամիջոցների երկու լրագրողների միջեւ վեճ է սկսվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Վեճը սկսվել է հյուրանոցի նախասրահում, երբ Ալ -Ջաաֆարին մամուլի ներկայացուցիչների համար ելույթ էր ունենում։ Օպերատորներից մեկը մի քանի անգամ գործընկերոջը խնդրել է մի կողմ քաշել գլուխը, որ չխանգարի նկարահանումներին։ Մի քանի վայրկյան անց լրագրողների միջեւ քաշքշոց է սկսվել, որն ուղեկցվում էր ինչ- որ արաբերեն բղավոցներով, բայց նրանց արագ առանձնացրել են իրարից։
Ալ -Ջաաֆարին միջադեպին ոչ մի ձեւով չի արձագանքել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



