Գամբիայի նախկին նախագահը աքսորվել է Հասարակածային Գվինեա
INTERNATIONAL NEWSԳամբիայի նախկին նախագահ Յահյա Ջամեն լքել է երկիրը եւ աքսորվել Հասարակածային Գվինեա, հայտնում է Reuters-ը: Այդպիսով՝ աֆրիկյան երկրում ճգնաժամն հանգուցալուծվել է:
Ջամեն միջազգային հանրության ճնշման տակ հեռացել է եւ տեղը զիջել նախագահական ընտրություններում հաղթած Ադամ Բարրոուին:
Գամբիայում նախագահական ընտրությունները կայացել էին 2016-ի դեկտեմբերի 1-ին: Բարրոուն հավաքել էր 45.5 տոկոս ձայն, Ջամեն՝ 36.7:
Յահյա Ջամեն հրաժարվել է ճանաչել դեկտեմբերին կայացած ընտություններում Ադամ Բարոուի խաղթանակը, որից հետո Արեւմտյան Աֆրիկայի մի շարք պետություններ սպառնացել էին ուժով պաշտոնանկ անել Ջամեին: Դրանից հետո Սենեգալի զորքերը մտել էին Գամբիա՝ ընտրված նախագահ Ադամ Բարոուին իշխանության փոխանցումը ապահովելու նպատակով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



